Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ Վրաստանում մայիսի 2-ի վերջից մինչև մայիսի 3-ի վերջը, իսկ երկրի արևելյան մասում մայիսի 4-ից մինչև մայիսի 5-ի առավոտը սպասվում է անձրևոտ եղանակ, որոշ վայրերում` առատ, հնարավոր են կայծակ, կարկուտ և ուժեղ քամի։
Սպասվող տեղումները կարող են հանգեցնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում՝ առատ հեղեղումների, իսկ լեռնային տարածքներում սողանքների առաջացման և ակտիվացման վտանգ կա: