Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Վրաստանում տաք և հիմնականում չոր եղանակ կպահպանվի մինչև նոյեմբերի 11-ը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ Թբիլիսիում սպասվում է տաք և չոր եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +21, +23 աստիճան։

Արևմտյան և Արևելյան Վրաստանում լեռնային շրջաններում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կտատանվի +19, +21, +24 աստիճանի սահմաններում։