Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունը հայտնել է, որ երկրում սուգ է հայտարարվել։
Կառավարության կարգադրությամբ` Վրաստանի Պատրիարքի մահվան կապակցությամբ երկրի ողջ տարածքում վարչական շենքերի վրա պետական դրոշները կխոնարհվեն։
93 տարեկան հասակում` գահակալության 49-րդ տարում, երեկ` մարտի 17-ին, վախճանվել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աբխազեթիի միտրոպոլիտ Իլիա Երկրորդը։