Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2025 թվականի տվյալների համաձայն՝ Վրաստանում տնային տնտեսությունների 92 տոկոսն ապահովված է ինտերնետով։
Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 0.4 տոկոսային կետով։
Քաղաքային բնակավայրերում աճը կազմել է 0.7 տոկոս, իսկ գյուղական բնակավայրերում՝ 0.1 տոկոս:
Քաղաքներում ինտերնետ ծածկույթը կազմում է 95.2 տոկոս, իսկ գյուղական վայրերում՝ 87.6 տոկոս։ Տարածաշրջանների առումով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թբիլիսիում (96.9 տոկոս) և Աջարիայում (94.5 տոկոս), իսկ ամենացածր ծածկույթը (81.7 տոկոս)՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում։