Լարսում սահմանափակումներ կան

Լարս տանող ճանապարհին (ժամը 10:30-ի դրությամբ) սահմանափակումներ են գործում:

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի՝ միայն ձնահոսքի թունելներով։

Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- հայտնում են դեպարտամենտից: