Վրաստանում վերականգնվեց հանրային տրանսպորտի աշխատանքը

Այսօրվանից, մայիսի 13-ից Վրաստանի քաղաքներում վերականգնվում է հանրային տրանսպորտի աշխատանքը, որն արգելված էր մայիսի 3-ից` կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ: 

Կորոնավիրուսի վարակման դեպքերի աճի պատճառով սահմանված արգելքը չէր վերաբերում միջքաղաքային տրանսպորտին:

Վարակի պատճառով, երկրում հանրային տրանսպորտը չէր աշխատում նաև 2020 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2021 թվականի փետրվարի 8-ը: