Wizz Air ավիաընկերությունը չեղարկել է Քութաիսիի միջազգային օդանավակայանից դեպի Վիեննա չվերթերը:
Հաղորդագրության համաձայն՝ արդեն մի քանի օր է, ինչ ուղևորները չեն կարողանում հունգարական ցածրարժեք ավիաընկերության կայքի միջոցով տոմսեր գնել թռիչքի համար: Ընկերության էլեկտրոնային համակարգն այժմ այցելուներին առաջարկում է Բրատիսլավան որպես այլընտրանքային ուղղություն:
Ըստ հաղորդագրության՝ Wizz Air-ն անցյալ տարվա սեպտեմբերին հայտարարեց Վիեննայի իր բազայի փակման մասին: Ավիաընկերությունը նշել է, որ բազայի փակումը պետք է իրականացվեր երկու փուլով՝ մինչև 2026 թվականի մարտի 15-ը: Որոշման պատճառների մասին Wizz Air-ը հայտնել է, որ դա պայմանավորված է շահագործման ծախսերի աճով և ավելի շահավետ շուկաներ ռազմավարական անցմամբ: