Կորոնավիրուսային պատումներ. Առօրյան կարանտինում

Համաճարակային այս պայմանները սկսելուն պես, երբ իմացա, որ դասերս օնլայն ռեժիմով են լինելու, սկզբից զարմացած էի, գաղափար չունեի ինչպես պետք է անցնի, ինչն է այնտեղ լինելու իմ պարտականությունը, ինչպես եմ սկսելու և այլն…

Եվ, անկեղծ ասած, ինձ շատ հետաքրքիր էր օնլայն դաս ասվածը, և ասեմ` չեմ էլ հիասթափվել, ճիշտ է` օֆլայնի նման հագեցած չէ, բայց հետաքրքիր անցավ))

Երբ իմացա, որ վարակակիր եմ խուճապի չէի մատնվել, որովհետև փորձում էի ավելի թեթև տանել և չներշնչել ինքս ինձ, որ սա վերջն է!!! Մեկուսացա 14 օրով, բուժվեցի (նաև հիվանդությունը հեշտ տարա իմունիտետիս միջին բարձրության շնորհիվ) կարանտինի ժամանակ ժամանակս տվեցի այն ամենին, ինչին չէի հասցնում տալ, շատ գրքեր կարդացի (խոսքը բուժվելու ընթացքը չէ) այս մեկ տարվա ընթացքում հասցրել եմ կարդալ  54 գիրք, ուսումնասիրել Աստվածաշունչը, սովորել իտալերեն (A1) և մասնակցել տարբեր տեսակի օնլայն ծրագրերի:

«Նախկին կյանք»-ից շատ-շատ եմ կարոտել ընկերներիս հետ երկար նստելը, մենք ընկերներով սովորություն ունեինք երկար նստել իրար հետ ու ժամին ուշադրություն չէինք դարձնում, ու վստահ եմ, երբ պարետային ժամը հանեն երկրում` մենք էլի ընկերներով հավաքվելու ենք ու այսպես ասած կարոտներս առնենք իրարից, իսկ հիմա, երբ հանդիպում ենք` պահպանում ենք հիգիենայի բոլոր կանոններըԿամ կգնամ իմ Հայաստան` մյուս ընկերներիս ու հարազատներիս տեսնելու համար, որոնց արդեն տարուց ավել է չեմ տեսել:

Իրականում ընկերների հետ հավաքվելը, բարեկամներով նստելը, հարսանիքներ գնալը, ծնունդ-կնունք նշելը ավելի կարևոր չեն առողջությունից, այսքան պայքարել ենք, մի քիչ էլ կպայքարենք, որ հասնենք վերջնական արդյունքի:

Եվ իհարկե սպասումներս շա՜տ դրական են,  վստահ եմ, որ մի օր ամբողջ աշխարհով նշելու ենք այն, որ կարողացանք հաղթահարել մի պատերազմ, որտեղ մեր զինվորները բժիշկներն էին, իսկ մոտիվացիան նրանց աշխատանքի արդյունքը: Պահպանենք կանոնները և կփրկենք կյանքեր

Սիմա Խաչատրյան16 տարեկան

Սամցխե-Ջավախք

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: