Խարդախությունների փաստեր Պատրիարքարանի անունից

Վրաստանի Պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ անհայտ անձինք կապվում են քաղաքացիների հետ և գումար խնդրում կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ ստեղծված հիմնադրամի համար, ինչը, ըստ պատրիարքարանի, չի համապատասխանում իրականությանը։

Պատրիարքարանը կոչ է անում քաղաքացիներին նմանատիպ փաստերի դեպքում անհապաղ տեղեկացնել իրենց,  ժամանակին արձագանքելու համար։