Խոժոռնի գյուղի ջրամատակարարման հարցը կլուծվի

Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Խոժոռնի ու Զեմո, Քվեմո Ղուլարի գյուղերում ջրամատակարարման  հարցը լուծելու համար: Ընդհանուր առմամբ՝ գյուղերում ջրամատակարարման համար առանձնացվել է 1 712 341 լարի:

Մրցույթի վերջնաժամկետը սահմանվել է փետրվարի 19-ը: Հաղթող ճանաչվելուց հետո կազմակերպությունը պարտավոր է աշխատանքներն ավարտել դրանք սկսելու պահից ոչ ուշ, քան 150  օրվա ընթացքում: