ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը սոցիալական ցանցում գրառում է արել՝ «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետին հրավիրելով Հելսինկի։
«Վարչապետ Կոբախիձե, Վրաստանի ապագան միայն վրաց ժողովրդի որոշելիքն է։ Նույնը վերաբերում է ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին։
Որպեսզի մարդիկ կարողանան իրականացնել իրենց իրավունքները, նրանց անհրաժեշտ են խոսքի ազատություն և ազատ ու արդար ընտրություններ՝ քաղաքական այլընտրանքներով։
Հելսինկիի եզրափակիչ ակտի (1951 թ.) մասնակից պետությունները վերահաստատում են, որ այս իրավունքներն ու ազատությունները բխում են անհատին բնորոշ արժանիքներից և անհրաժեշտ են ազատ ու ժողովրդավարական հասարակությունների զարգացման համար։
Այս ոգով, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, այս փաստաթղթի ստորագրման 50-ամյակի առթիվ ես ձեզ հրավիրում եմ Ֆինլանդիա՝ հանդիպելու ազատ լրատվամիջոցներին և մասնակցելու ձեր ընտրած ցանկացած հանրահավաքի։
Հ.Գ. Ներեցեք, որ խիտ գրաֆիկի պատճառով ստիպված եղա չեղարկել մեր հանդիպումը Թբիլիսիում», — գրել է Էլինա Վալտոնենը X հարթակում։