Եղանակը Վրաստանում

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ այսօր Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է ամպամածության խտացում։

Արևմտյան Վրաստանի շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում` հիմնականում ձյան տեսքով, որոշ տեղերում օրվա ընթացքում հնարավոր է առատ ձյուն։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը ցածրադիր վայրերում՝ 0, +5, ցերեկը՝ +2, +7, լեռներում՝ գիշերը՝ -6, -1, ցերեկը՝ -3, +2, բարձրլեռններում՝ գիշերը՝ -12, -7, ցերեկը՝ -5, 0։

Արևելյան Վրաստանի շրջանների մեծ մասում գիշերը և առավոտյան` ձյուն, որոշ տեղերում գիշերը հնարավոր է առատ ձյուն և մառախուղ։ Բարձրլեռնային շրջաններում օրվա ընթացքում որոշ տեղերում հնարավոր է ձնաբուք։ Օդի ջերմաստիճանը՝ հարթավայրերում գիշերը -5,0, ցերեկը՝ -2, +3, լեռներում գիշերը -10, -5, ցերեկը՝ -4, +1, բարձր լեռներում գիշերը -11, -6, ցերեկը՝ -7, -2։

Թբիլիսիում սպասվում է ամպամածության պարբերական խտացում։ Առավոտյան ժամերին` ձյուն։ Օրվա երկրորդ կեսից` հյուսիս-արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը՝ ցերեկը +2, գիշերը -1։