Սադախլոյի մաքսակետը վերամշակվել է հատուկ հեղուկով

Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգման խորհրդի որոշմամբ, կորոնավիրուսը կանխելու նպատակով Եկամուտների ծառայության տարբեր օբյեկտների վերամշակումը հատուկ հելուկներով շարունակվում է:

Այս անգամ ախտահանման-կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել Սադախլոյի մաքսակետում:

«Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտը և Պարենի ազգային գործակալությունը ախտահանման աշխատանքներ են իրականացնում: Տրանսպորտային միջոցները, քաղաքացիներին ծառայություն տրամադրող տարածքներն ու տարբեր սարքավորումներ վերամշակվել են հատուկ հեղուկով»,- ասվում է հաղորդագրության մեջ: