Ռուսթավիում կարանտինային գոտի է բացվելու

Վրաստանի բռնազավթած տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարարութունը կարանտինային գոտի է բացելու նաև Ռուսթավիում:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, կարանտինային գոտին կտեղակայվի «Ռուսթավի» հյուրանոցում: Տեղեկատվությունը հաստատել են հյուրանոցի ղեկավարները՝ հայտարարելով, որ նախապատրաստկան աշխատանքներն արդեն ընթանում են: Այս պահին շենքում աշխատող տարբեր գրասենյակների աշխատակիցները ազատում են տարածքը: