Թբիլիսիի մետրոյի «Ազատություն» կայարանի մոտ երկու երիտասարդ է վիրավորվել

Թբիլիսիի մետրոպոլիտենի «Ազատություն» կայարանի մոտ երկու երիտասարդ է վիրավորվել: «Ամտել» բժշկական կենտրոնից հայտնում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«18-ամյա երիտասարդը վնասվածք է ստացել կրծքավանդակի հատվածում, նրան անմիջապես վիրահատել են: Մյուսը՝ 28 տարեկան երիտասարդը, որ կոտրվածք է ստացել աջ ուսի շրջանում, արդեն դուրս է գրվել»,-interpressnews-ի փոխանցմամբ, ասել է բժիշկ Կոբա Աբուլաձեն:

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, իրավապահները տաք հետքերով ձերբակալել են 2000 թվականին ծնված Թ. Է-ին և Գ.Չ.-ին: Քրեական գործն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 19-109-րդ հոդվածի 2-րդ մասով:

Թողնել պատասխան