Այսօր Մարգվելաշվիլին վերջին զեկույցով հանդես կգա խորհրդարանում

Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մագվելաշվիլին այսօր (ժամը 12:00-ին) իր վերջին զեկույցով հանդես կգա խորհրդարանում։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն, ավանդական ամենամյա զեկույցը վերաբերում է երկրի ներքին և արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերին:

Երկրի ղեկավարի ելույթից հետո պատգամավորները կարող են հարցեր ուղղել նրան: Խորհրդարանական փոքրամասնության և մեծամասնության անդամների ելույթների համար հատկացվում է 45-ական րոպե։

Քաղաքական բանավեճը կեզրափակի երկրի օրենսդիր մարմնի ղեկավար Իրակլի Կոբախիձեն: Խորհրդարանում նախագահի ամենամյա զեկույցին ներկա կլինեն վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, կառավարության անդամներ։

Թողնել պատասխան