Սաակաշվիլիի հետ այլևս նույն կուսակցությունում չեմ լինի․ Մելիա

«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան հայտարարել է, որ բազմաթիվ պատճառներից ելնելով ՄԱՇ-ի հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիի հետ երբեք նույն ուժում չի լինի։ Մելիան այս մասին հայտարարել է «Պիրվելի արխի» հեռուստաընկերության եթերում։

«Ես նրա կուսակցությունում չեմ, չեմ էլ պատրաստվում լինել երբևէ։ Ես «Ազգային շարժման» ընտրողների հետ սիրախաղով չեմ զբաղվում, գիտակցաբար ու ազնվորեն ասել եմ, որ ես ու Միխեիլ Սաակաշվիլին, բազմաթիվ պատճառներերից ելնելով, երբեք նույն կուսակցությունում չենք լինելու։ Սա շատ անկեղծ պատասխան է։

Միևնույն ժամանակ, որքան էլ պարադոքսալ է, մաքուր համբավ ունեցող հազարավոր մարդկանց ջանքերը վերջ կդնեն այս երկրում քաղբանտարկյալների ազգին»,- նշել է Նիկա Մելիան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի ամենաազդեցիկ համարվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՄԱՇ-ն ակնհայտորեն վերածվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության: