Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մագվելաշվիլին այսօր (ժամը 12:00-ին) իր վերջին զեկույցով հանդես կգա խորհրդարանում։
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն, ավանդական ամենամյա զեկույցը վերաբերում է երկրի ներքին և արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերին:
Երկրի ղեկավարի ելույթից հետո պատգամավորները կարող են հարցեր ուղղել նրան: Խորհրդարանական փոքրամասնության և մեծամասնության անդամների ելույթների համար հատկացվում է 45-ական րոպե։
Քաղաքական բանավեճը կեզրափակի երկրի օրենսդիր մարմնի ղեկավար Իրակլի Կոբախիձեն: Խորհրդարանում նախագահի ամենամյա զեկույցին ներկա կլինեն վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, կառավարության անդամներ։