Ռուսական նավթի ներկրումը պատերազմից հետո քառապատկվել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանից Վրաստան նավթի ներկրումը գրեթե քառապատկվել է։

Մասնավորապես, մարտին Վրաստան է ներմուծվել 21,881 մլն դոլարի նավթ ու նավթամթերք, ապրիլին՝ 29,097 մլն դոլարի:

Ըստ ամիսների ներմուծումը հետևյալն է.

  • մայիս՝ 50,342 մլն դոլար,
  • հունիս՝ 59,681 մլն դոլար,
  • հուլիս՝ 70,031 մլն դոլար,
  • օգոստոս՝ 83,059 մլն դոլար: