Շաբաթվա եղանակային կանխատեսումները

Հոկտեմբերի 18-ին Վրաստանում կպահպանվի անձրևոտ և մառախլապատ եղանակը. օդի ջերմաստիճանը հարթավայրային և բարձր գոտիներում ցերեկը կլինի +18, +23 աստիճան, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Տեղեկության համաձայն, հոկտեմբերի 19-ին արևմտյան Վրաստանում եղանակը կկայունանա ու կտաքանա, արևելյան Վրաստանի որոշ շրջաններում կպահպանվի անձրևային եղանակը։ Հոկտեմբերի 20-21-ին Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ ուժգին:

Մայրաքաղաք Թբիլիսիում մինչև հոկտեմբերի 22-ը կդիտվի ամպամած և անձրևոտ եղանակ։ Հոկտեմբերի 21-ին կդիտվի հյուսիս-արևմտյան ուղղությամբ քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +19, +21 աստիճան: