Նորանշանակ ՆԳ նախարարը մասշտաբային կադրային փոփոխություններ չի ծրագրում

«Կփորձենք արդարացնել ժողովրդի ու խորհրդարանի ակնկալիքները»,- հայտարարել է ներքին գործերի նորանշանակ նախարար Վախտանգ Գոմելաուրին:

Նա պատգամավորներին շնորհակալություն է հայտնել կառավարության նոր կազմը հաստատելու համար, իսկ կառավարության անդամներին՝ հաջողություն մաղթել:

Գոմելաուրիի խոսքով, նախարարությունում մասշտաբային փոփոխություններ չի ծրագրում:

«Կլինեն չնչին փոփոխություններ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա:

Ինչ վերաբերում է պետական անվտանգության ծառայության ղեկավարի թեկնածությանը, Գոմելաուրին նշել է, որ այս պահին նրա լիազորություններն իրականացնում է առաջին տեղակալը, իսկ նոր ղեկավարի անունը կորոշի թիմը: