Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է եղանակի կայունացում։ Նոյեմբերի 27-ից երկրում կպահպանվի համեմատաբար տաք և արևոտ եղանակ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Այսօր՝ նոյեմբերի 26-ին երկրի ամբողջ տարածքում գրանցվել են տեղումներ ձյան տեսքով։ 

Նոյեմբերի 28-29-ին միայն առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։ Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կբարձրանա +18, +23, արեւելյան Վրաստանում՝ +15, +20։ 

Մայրաքաղաքում ևս նոյեմբերի 27-ից սպասվում է տաք ու առանց տեղումների եղանակ։ Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կբարձրանա +16, +18 աստիճանով։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր