Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունում կադրային փոփոխություններ են կատարվել։
Ծառայության հաղորդմամբ` Եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի (Դաչի) Բերաիան աշխատակիցներին է ներկայացրել Մաքսային դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Օթար Ռիկաձեին և ներքին աուդիտի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իգա Զաալիշվիլիին։
Եկամուտների ծառայության ղեկավարը շնորհավորել է նրանց նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ։
Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի գլխավոր գրասենյակում կայացած հանդիպմանը մասնակցել են Մաքսային դեպարտամենտի ղեկավար Միխեիլ Չոկոշվիլին և դեպարտամենտի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Իգա Զաալիշվիլիի ներկայացմանն ու աշխատանքային հանդիպմանը մասնակցել են Ներքին աուդիտի դեպարտամենտի ղեկավար Գիորգի Բուբուտեիշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։