Երբ կսկսվի դպրոցական ձմեռային արձակուրդը

Վրաստանի կրթության նախարարության հաղորդմամբ՝ դպրոցներում ձմեռային արձակուրդը կսկսվի դեկտեմբերի 30-ին և կտևի մինչև հունվարի 14-ը։

Դպրոցներում նոր՝ 2026 թվականի ուսումնական տարին կվերսկսվի հունվարի 15-ին։

Հաջորդ տարվանից, «Վրացական երազանք»-ի հայտարարության համաձայն, կսկսվի կրթության ոլորտի բարեփոխում, ըստ որի` հանրակրթական դպրոցներում կգործի 11-ամյա կրթական համակարգը։

Մասնավոր դպրոցներում, հավանաբար, կպահպանվի 12-րդ դասարանը, իսկ հանրակրթական դպրոցների դեպքում միայն որոշակի քաղաքներում 12-րդ դասարան ավարտելու հնարավորություն կլինի։

Մասնագետների կարծիքով՝ «Վրացական երազանք»-ի դպրոցական բարեփոխումը չի համապատասխանում ո՛չ աշակերտների, ո՛չ էլ ուսուցիչների շահերին, քանի որ ուսումնական տարվա կրճատումից առաջ նախարարությունը նախ պետք է մտածեր դպրոցների կառուցման, դպրոցական ենթակառուցվածքների պահպանման և ուսուցիչների աշխատանքային պայմանների բարելավման մասին։