Օչամչիրեի ռազմաբազա, Սոխումիի օդանավակայան և մեղադրանք Արևմուտքին. ՊԱԾ-ի զեկույցը նոր նախարարի օրոք
«Ոչ լեգիտիմ կառավարությունը պետք է հրաժարական տա». այս պահանջով կիրակի՝ մայիսի 4-ին, ժամը 15:00-ին, «Իսանի» մետրոյի կայարանից մինչև Կախեթիի մայրուղու վրա գտնվող ներքին գործերի նախարարության շենք միասնության երթ կանցկացվի:
Վրաստանի որոշ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՀԿ) դատապարտել են ապրիլի 29-ի առավոտյան դատախազության աշխատակիցների կողմից ոչ կառավարական կազմակերպությունների և հիմնադրամների ղեկավարների բնակարաններում կատարված խուզարկությունները։
«Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովին չներկայանալու համար ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդ Նիկա Մելիայի նկատամամբ 50 հազար լարի գրավ է սահմանվել:
«Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ կուսակցության համագումարը տեղի կունենա մայիսի 7-ին: Ըստ հայտարարության` հենց այդ համագումարի ընթացքում էլ կընտրվի կուսակցության նոր նախագահը։
«Վրացական երազանք»-ի կառավարության ենթակառուցվածքների նախարարության նոր նախարար Ռևազ Սոխաձեի առաջադրմամբ՝ Վախուշտի Բագրատիոնին նշանակվել է նախարարի առաջին տեղակալ, իսկ Գիորգի Կոբերիձեն՝ փոխնախարար։
Թբիլիսիի «Վակզալի» շուկայի (Ավտոկայանի մեծ շուկա) տարածքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտավորապես 15 հազար քառակուսի մետր տարածք։
Ապրիլի 29-ին Ճիաթուրայում բողոքի ցույցի ժամանակ չորս ցուցարարի ձերբակալությունից հետո ձերբակալվածներից երկուսը հացադուլ են հայտարարել։
Մայիսի 9-ին Թբիլիսիում կնշվի «Եվրոպայի օրը»։ Տոնը կնշվի Թբիլիսիի Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում:
2025 թվականի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 9 տոկոսով, իսկ առաջին եռամսյակում միջին իրական աճը կազմել է 9.3 տոկոս։
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել է փախստականի կարգավիճակ տրամադրել Թեմուր Քաթամաձեին։
«Վրացական երազանք»-ի խորհրդարանն ընդունել է «Վրաստանի երկաթուղային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ։ Փոփոխություններն առնչվում են երկաթուղով վտանգավոր բեռների տեղափոխման վերահսկողության և մոնիթորինգի հարցին։