ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կորոնավիրուսի առաջին դեպքն ու «դատարկված» սուպերմարկետները և դեղատները

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից հետո սոցցանցերի վրացական խմբերում օգտատերերը սկսեցին խուճապի մատնված գրառումներ կատարել: Ոմանք կոչ են անում դեղատներից շտապ դիմակներ գնել, քանի դեռ չեն վերջացել, ոմանք՝ աղոթքի տողեր են հրապարակում՝ կոչ անելով «միասին աղոթել Վրաստանում կորոնավիրուսի տարածման դեմ», ոմանք էլ միանգամից սկսել են գործել՝ Թբիլիսիի սուպերմարկետներից գնելով սնունդ ու կենցաղային պարագաներ:

Այս լուսանկարները տարածվել են «ֆեյսբուք» սոցիալական ցանցի վրացական խմբերում. դիմակներով քաղաքացիները դեղատներից, սուպերմարկետներից գնում են անհրաժեշտ պարագաները: Սուպերմարկետները «դատարկված» են: Որոշ օգտատերեր կատակում են՝ «Նոր տարի է եկել»: