Երեկվա օրը համառոտ. հունվարի 19

Հունվարի 19-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 015 592-ի: Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարկաման  8 728 նոր դեպք:

Չնայած արձանագրված դեպքերի մեծ թվին՝ Վրաստանում հունվարի 19-ի դրությամբ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվել է  ընդամենը 9 340 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 2 632 527 պատվաստում։ Երրորդ խթանիչ (բուստեր) դեղաչափով իրականացվել է 118 480 պատվաստում։

Վրաց ուղղափառ եկեղեցին հունվարի 17-ին նշեց Աստվածհայտնության տոնը։ Այս կապակցությամբ Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում մատուցվել է Սուրբ պատարագ։

Աստվածհայտնության տոնի առթիվ ներկա գտնվելով առաջնորդանիստ Սամեբայի տաճարում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Հորդանան գետի մոտ Փրկչի մկրտության վայրին կից հողատարածք է հանձնվել, և կառուցվելու է վրացական մշակութային կենտրոն։

Ըստ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալների՝ Վրաստանում ներկայումս գործում է 46 քովիդ-հյուրանոց և 2 217 սենյակ։ Մայրաքաղաք Թբիլիսիում գործում է 26 քովիդ-հյուրանոց՝ ընդհանուր 1 260 սենյակով։

Թբիլիսիի քաղաքապետարանը հունվարի 19-ին հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Եվրոպայի հրապարակում նախատեսվում է տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակում: Սահմանափակումները կգործեն չորեքշաբթի ժամը 23:00-ից մինչև հինգշաբթի ժամը 13:00-ն:

Թբիլիսիում առաջիկա 4-5 տարում կվերանորոգվի մետրոյի 10 կայարան: Ընդհանուր վերականգնողական աշխատանքները կարժենան մոտ 45 մլն եվրո:

Վրաստանում տարիներ շարունակ խոսվում էր ավտոկայանների հավաստագրման և ուղևորափոխադրումների օպերատորների համար թույլտվության նոր պայմանների ներդրման մասին, սակայն ապարդյուն։ Հայտնի է նաև, որ էկոնոմիկայի նախարարությունը տարիներ շարունակ աշխատել է օրինագծի վրա, սակայն այն դեռ խորհրդարան չի հասել։

«Մենք ունենք ավտոկայանների կանոնակարգման ծրագիր, խոսքը գնում է ոչ միայն ավտոկայանների, այլև ընդհանուր առմամբ միջքաղաքային տրանսպորտի բարեփոխման մասին։ Այս մասին մենք խոսում ենք տնտեսական թիմի հետ և շուտով կհայտարարենք կոնկրետ որոշումների մասին»,- ասել է Թուրնավան։

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տվյալներով էլ՝ վրացական մեղրի արտահանումն աճել է 696%-ով։ Մասնավորապես, 2021 թվականին տարբեր շուկաներ է արտահանվել 173 տոննա վրացական մեղր, որից 143 տոննան արտահանվել է եվրոպական երկրներ։

Ըստ տվյալների՝ Եվրամիությունը թույլատրել է Վրաստանից դեպի ԵՄ խխունջների արտահանումը:

Հունվարի 19-ին ԱՄՆ պետդեպարտամենտը նոր հայտարարություն տարածեց, որում ընդգծված էր, որ Վրաստանը, Ուկրաինան և այլ եվրոպական երկրներ իրավունք ունեն ընտրել լավագույն ապագա իրենց ժողովուրդների համար՝ աշխատելով և ձգտելով դառնալ Եվրատլանտյան համայնքի և ՆԱՏՕ-ի անդամներ։

Պարզ դարձավ նաև, որ Ախալքալաքի և Կումուրդոյի արքեպիսկոպոս Նիկոլոզը Փաչուաշվիլին պետությանը առաջարկել է Սաակաշվիլիին տնային կալանք սահմանել իր թեմում, նա խոստացել է ստեղծել բոլոր պայմանները։