Մայիսի 6-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 3:00-ին, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, երկկուսակցական աջակցությամբ քվեարկեց և ընդունեց MEGOBARI Act-ը: «Վրացական երազանք»-ում հուսով են՝ Թրամփը չի ստորագրի MEGOBARI Act-ը, Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ հայտարարել է. «ԱՄՆ-ում MEGOBARI Act-ի ընդունումը շատ լուրջ քայլ է․ սա Ամերիկայի՝ որպես բարեկամի պատասխանն է»:
«Վրացական երազանք»-ի նախկին առաջնորդներից մեկը` Վանո Զարդիաշվիլին, որ 2019 թվականին Էկա Բեսելիայի հետ կոնֆլիկտից հետո լքեց խորհրդարանը, այժմ նշանակվել է Վրաստանի պետական էլեկտրահամակարգի գլխավոր տնօրեն։
Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան Ռուսաստանի շահերի բաժնի ղեկավար Դմիտրի Տրոֆիմովը հրաժարական է տվել։ Դեռևս հայտնի չէ, թե ով է փոխարինել նրան։
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ ստեղծված Դիմադրության հարթակի մասին հեռավար հանդիպում է անցկացվել միջազգային ընկերների խմբի՝ Եվրախորհրդարանի պատգամավորների, եվրոպական երկրների ազգային խորհրդարանների ներկայացուցիչների, ԱՄՆ Կոնգրեսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Գործարար Դավիթ Խիդաշելիի GLOBAL VICTORY TRUST ընկերությունը վաճառել է Ռիկղեի «սափորները»։ Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում գտնվող երկու շենքերի սեփականատեր է դարձել «Ռիկղե դոմ» ՍՊԸ-ն:
Մցխեթա-Մթիանեթիի, Շիդա Քարթլիի, Սամցխե-Ջավախեթիի, Գուրիայի և Քվեմո Քարթլիի տարածաշրջանները նոր պետական հանձնակատարներ ունեն։
Առցանց լրատվամիջոցներին թույլ չի տրվի մասնակցել «Վրացական երազանք»-ի համագումարին, որտեղ պետք է ընտրվեն կուսակցության նոր նախագահը և քաղխորհրդի անդամները:
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն տեղեկացրել է, որ ներքին գործերի նախարարությունը սկսել է Թեմուր Քաթամաձեի Վրաստանից արտաքսման գործընթացը։
«Բարձրագույն կրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի աստիճանում վրաց լեզվի դասավանդումը պարտադիր կդառնա այս տարվա սեպտեմբերի 1-ից, իսկ փոփոխությունը կտարածվի 2025 թվականի օգոստոսի 1-ից բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվածների վրա։
Մայիսի 5-ին, մոտավորապես երեկոյան ժամը 23:00-ին, Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցից տուն վերադարձող ցուցարարները հարձակման են ենթարկվել բնակելի շենքի վերելակից դուրս գալու պահին։
Թբիլիսիի «ավտոկայանի հրապարակի» մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ քաղաքացու սպանության գործով 2 քաղաքացի է ձերբակալվել: