Գերմանիայից Վրաստանի շուրջ 50 քաղաքացու են վտարել

Վիզային ռեժիմի խախտման հետևանքով Գերմանիայից Վրաստանի շուրջ 50 քաղաքացու են վտարել: Վտարվածները նախօրեին Վրաստան են բերվել հատուկ չվերթով:

«Գերմանիայի տարածքից իրականացվել է երկրում ապօրինի գտնվող Վրաստանի քաղաքացիների վտարում: Իրավունք չունեմ ասել, թե կոնկրետ քանի հոգի են: Այս ամենի պատճառն այն է, որ Վրաստանի քաղաքացիներն օթեւան հայցելու իրավունք չունեն»,- լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի  քաղաքացիների վտարման մոնիտորինգ իրականացնող «Ֆրոնտնեքս» կազմակերպության ներկայացուցիչ Իրմա Ցիրուան:

Թողնել պատասխան