Շինարարական անվտանգության նորմերը խախտելու համար նախատեսված տուգանքները տասնապատկվել են

«Վերջին տարիների, վերջին ամիսների ընթացքում շատ է աճել շինհրապարակներում մահացածների թիվը, ինչը մեզ համար սկզբունքորեն անընդունելի է»,-մայրաքաղաքի կառավարման նիստի ընթացքում նման հայտարարություն է արել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, այսօրվանից՝ մարտի 22-ից, շինարարական նորմերի մասին օրենքում ուժի մեջ կմտնի փոփոխություն, որը կապահովի շինհրապարակներում աշխատող մարդկանց առավելագույն անվտանգությունը:

«Ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների փաթեթի համաձայն, շինարարական անվտանգության նորմերը խախտելու, ինչպես նաեւ առանց թույլտվության եւ նախագիծը խախտելով շինարարություն իրականացնելու տուգանքներն էապես աճել են: Տուգանքները տասնապատկվել են, առաջին անգամ շինարարական նորմերը խախտելու դեպքում կազմակերպությունը կտուգանվի 3000 լարիից մինչեւ 30 հազար լարիով: Երկրորդ դեպքում՝ քրեական գործ կհարուցվի»,- տեղեկացրել է Կալաձեն:

Թողնել պատասխան