Սեպտեմբերի 23-ին Երևանում Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխին աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին։
Հանձնաժողովի նախագահներն ընդգծել են 2024 թվականին կողմերի միջև ստորագրված համատեղ կոմյունիկեի (համաձայնագիր) կարևորությունը, որը ներառում է կրթության ոլորտում գիտելիքների փոխանակման և համատեղ կրթական ու երիտասարդության խթանման ծրագրեր։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցության հեռանկարները և խաղաղության կարևորությունը տարածաշրջանի ապագա զարգացման համար։
Սիսակ Գաբրիելյանը ընդգծել է ապագա ծրագրերի կարևորությունը, այդ թվում՝ դպրոցական ուսումնական ծրագրում արհեստական բանականությունը ներառելու նախաձեռնության հարցը։ Ինչպես նշել է Գաբրիելյանը, վրացերենի դասավանդումն արդեն սկսվել է Հայաստանի սահմանամերձ դպրոցներում։
Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությունը և խոսել երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի մասին։