Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական ​​զեկույց ընդունեց

Եվրախորհրդարանը 490 ձայնով (147 դեմ, 49 ձեռնպահ) հաստատել է զեկույցի տեքստը, որում նշված է, որ Վրաստանում պետական ​​ինստիտուտները զավթվել են, և երկիրը բռնել է ժողովրդավարական հետընթացի ուղին։

Բանաձևում նշված է, որ 2024 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, և հենց այդ «շրջադարձային կետից» է սկսվել «Վրացական երազանք»-ի կառավարության առաջադրած ավտորիտար կառավարման հաստատումը։

Փաստաթղթում քննարկվել են պետական ​​հաստատությունների զավթումը, ժողովրդավարական մեխանիզմների ոչնչացումը, բռնաճնշողական օրենսդրության կիրառումը, նաև ընդդիմության, լրատվամիջոցների և խաղաղ ցուցարարների դեմ ուղղված ճնշումներն ու հետապնդումները։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Վրաստանի իշխանություններին նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ՝ միջազգային և անկախ տեղական մշտադիտարկման ներքո։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել Եվրահանձնաժողովին վերանայել Վրաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը, այդ թվում՝ մոնիթորինգ իրականացնել ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի իրականացման ուղղությամբ։

Փաստաթղթում աջակցություն է հայտնվել վրաց ժողովրդին։ Նաև ընդգծվել է, որ մինչև բանտարկված ընդդիմության առաջնորդները ազատ չարձակվեն, և ընտրական միջավայրը զգալիորեն չբարելավվի, առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չեն կարող արտացոլել ժողովրդի ընտրության իրական պատկերը։