Զոհվածները հետմահու պարգևատրվել են ՆԳՆ առաջին աստիճանի մեդալով

Լուսանկարը՝ Netgazeti-ի

Գուդաուրիում զոհված օդաչուներն ու փրկարարները հետմահու պարգևատրվել են Վրաստանի Ներքին գործերի նախարարության առաջին աստիճանի մեդալով։ Այսօր նրանց հուղարկավորեցին Թբիլիսիի և Բոլնիսիի գերեզմանատներում։ ՆԳՆ-ի պատվո պահակախումբը հատուկ համազարկով հարգել է հանգուցյալների հիշատակը, իսկ նրանց ընտանիքներին է հանձնել Վրաստանի պետական ​​դրոշը, տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի որոշմամբ, հուլիսի 29-ին տեղի ունեցած ողբերգության ժամանակ զոհված չորս օդաչուներն ու երկու փրկարարները հետմահու պարգևատրվել են նախարարության առաջին աստիճանի մեդալով՝ «առանձնահատուկ վաստակի համար»։

Հուղարկավորության արարողությունից առաջ Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում տեղի է ունեցել հոգեհանգիստ։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` պետական ​​անվտանգության ծառայության պետի, խորհրդարանի նախագահի, գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին` զոհվածների հիշատակը հարգելու նպատակով, ներկա էին Սուրբ Երրորդության տաճարի հոգեհանգստի արարողությանը։