Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ` Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ազգային ճանապարհի 52-րդ կիլոմետրում՝ Բարջա գյուղում, վերականգնվել է միակողմանի երթևեկությունը։
Ըստ դեպարտամենտի՝ նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին, ըստ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի տվյալների, Բարջա գյուղի մոտակայքում գտնվող ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել էր ժայռային զանգվածի փլուզման պատճառով։