Իշխանություններին խորհուրդ եմ տալիս փոխել մարտավարությունը. Բուրջանաձե

«Իշխանություններին խորհուրդ չեմ տա այս ճանապարհով գնալ, քանի որ առանձին բանակցությունների չի գնա իրեն հարգող որևէ լուրջ քաղաքական ուժ»,- այս մասին Imedi-ի եթերում հայտարարել է «Միասնական Վրաստան-Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

Բուրջանաձեն իշխանություններին խորհուրդ է տվել մարտավարությունը փոխել և ճնշումները դադարեցնել:

«Իշխանությաններին կոչ եմ անում մարտավարությունը փոխել ու դադարեցնել իրենց կողմից երկրում իրականացված ռեպրեսիաները»,- հայտարարել է Բուրջանաձեն:

Նշենք, որ ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են իշխող թիմի նոր առաջարկից, ինչը ենթադրում է նրանց հետ առանձին հանդիպումներ՝ ընտրական համակարգի փոփոխության վերաբերյալ բանակցությունների համար: