Զուրաբիշվիլին Կիևում հանդիպել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարին

Ուկրաինայում տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերիի հանդիպումը: Այս մասին Փերին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ես պատիվ ունեցա հանդիպելու Սալոմե Զուրաբիշվիլին` Վրաստանի նախագահին: Մենք քննարկեցինք Վրաստանի և Ուկրաինայի էներգետիկ անվտանգության և դիվերսիֆիկացման միջոցները, այդ թվում` հեղուկ բնական գազի ներուժը», — գրել է ԱՄՆ էներգետիկ քարտուղարը: