Զուրաբիշվիլին շնորհավորել է Մակրոնին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ։ Ձեր հետ միասին Ֆրանսիան է հաղթել: Եվրոպան է հաղթում։ Մենք ենք հաղթում՝ վրացիները, ուկրաինացիները, որոնց պետք է ուժեղ, արժանապատիվ Եվրոպա, որը Ռուսաստանը չի կարողանա գնել կամ կոտրել և պարտավոր կլինի հարգել»,- Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին։

Նշենք, որ նախնական տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է գործող նախագահ Էմանուել Մակրոնը՝ ստանալով ձայների 57,60 տոկոսը, իսկ նրա մրցակից Մարին Լը Պենը՝ 42,40 տոկոսը։