Զուրաբիշվիլին վերհիշում է ԱՄՆ-ի՝ սեպտեմբերի 11-ի ողբերգությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-յան իր էջում անդրադարձել է սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգության 18-րդ տարելիցին:

«18 տարի առաջ Նյու-Յորքը, Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչությունն ու ամբողջ աշխարհը աննկարագրելի ողբերգության միջով անցան: Նյու-Յորքի վրա հարձակումը փոխեց պատմությունը և աշխարհը միավորեց` ահաբեկչության դեմ պայքարելու: Այսօր Վրաստանը հիշում է սեպտեմբերի 11-ի 2977 զոհին»,- գրել է Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, որ 2001թ-ին այս օրը Նյու-Յորքում պայթեցվեցին 11 թիվը հիշեցնող երկվորյակ-աշտարակները: