Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ինքը վստահ է` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի։
Նրա խոսքով` եթե այս երկրում որևէ մեկը հավատում է, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն, դա մեծ առասպել է։
«Ընտրություններ չկան, կա միայն ընտրությունների թեման, որը շրջանառում է «Վրացական երազանք»-ը՝ ընդդիմությանը, ընտրությունների կողմնակիցներին և հակառակորդներին հակազդելու և պառակտելու համար: Ես վստահ եմ, որ այս ընտրությունները չեն անցկացվի, և կառավարությունը չի հասցնի այս ընտրությունների առասպելի վերջակետը դնել», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։