Աշնանը կսկսվի դպրոցական բարեփոխումների երկրորդ փուլը. Բատիաշվիլի

«Մենք ավարտել ենք դպրոցական բարեփոխումների առաջին փուլը: Աշնանը կսկսվի դպրոցական բարեփոխումների երկրորդ փուլը», — Վրաստանի խորհրդարանների երեք հանձնաժողովների համատեղ նիստում ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում առաջադրված Միխեիլ Բատիաշվիլին:

Բատիաշվիլիի խոսքով՝ նորություններ կլինեն նաև մասնագիտական կրթության ոլորտում: Նա խոսել է նաև դպրոցներում անվտանգության պահպանման մասին:

«2019-ին ևս 130 դպրոցներում կլինեն անվտանգության աշխատակիցներ: Ներկայիս տվյալներով՝ դպրոցների 80 տոկոսն ապահովված են անվտանգությամբ: Այս գործընթացը շարունակելի է», — ասել է Բատիաշվիլին:

Բատիաշվիլին նշել է նաև, որ վերջին շրջանն աննախադեպ է եղել ուսուցիչների համար արված բարեփոխումների տեսանկյունից։

Նա շնորհակալություն է հայտնել թիմին`օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։