Վաղը կազատագրենք երկիրը. ՄԱՇ-ը մեծամասշտաբ ակցիաների է պատրաստվում

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժն այս պահին հավաք է սկսում կուսակցության գրասենյակում:

Միացյալ ազգային շարժումը որոշում է անելիքները` իրենց ոչ պաշտոնական առաջնորդի ձերբակալությունից հետո:

«Վաղը մենք կազատագրենք երկիրը և բոլորին կհրավիրենք` նշելու մեր հաղթանակը», — ասել է կուսակցության առաջնորդներից Լևան Խաբեիշվիլին: