Մարգվելաշվիլին խորհրդարանականներին բանավեճի առաջարկ է արել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանում իր ամենամյա հաշվետվության անցկացման նոր ձևաչափ է առաջարկում։ 

Նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մարգվելաշվիլին՝ նկատի ունենալով Վրաստանում քաղաքական բանավեճերի պակասը, գտնում է, որ խորհրդարանը կարող է լավ հնարավորություն տալ այդ առումով։

«Երբ մենք խոսում ենք խորհրդարանի գործառույթի մասին, հարկ եմ համարում նշել, որ այն մի հարթակ է, որտեղ պետք է լսվեն տարբեր քաղաքական ուժերի տեսակետները, քննարկումներ ծավալվեն քաղաքական ամենատարբեր թեմաների շուրջ: Վրաստանի քաղաքական մշակույթը նման մոտեցման խիստ կարիք ունի, և ես ուրախ կլինեմ, որ իմ օրինակով նախագահի ելույթից հետո ծավալվող բանավեճերը ավանդույթ դառնան»,-նշել  է Մարգվելաշվիլին:

Հիշեցնենք՝ նախագահի ամենամյա ելույթը այս տարի նախատեսված է ապրիլի 7-ին:

Թողնել պատասխան