Ռուսաստանը` Վրաստանի կայունության հիմնական սպառնալիք. ԱՄՆ-ի անվտանգության զեկույց

ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունների կողմից փետրվարի 13-ին հրապարակված` « 2018-ին աշխարհում սպառնալիքների գնահատում» վերտառությամբ զեկույցում հակիրճ անդրադարձ է արվում Վրաստանին:

Զեկույցում մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20 տոկոսի շարունակական օկուպացիան եւ ջանքերը կանխել Վրաստանի Արեւմտյան ինտեգրացիան կշարունակեն Թբիլիսիի համար անկայունության հիմնական աղբյուրը լինել»:

Անդրադառնալով Վրաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումներին, ամերիկացի անվտանգության վերլուծաբանները նշում են, թե կառավարող Վրացական երազանք կուսակցությունը ամենայն հավանականությամբ փորձելու է թուլացնել ընդդիմությանը` նվազեցնելով իր իշխանության դեմ հնարավոր ինստիտուցիոնալ լծակները:

Թողնել պատասխան