Լազարե Գրիգորիադիսի հորը ձերբակալել են

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ձերբակալել են մարտյան ցույցերի ժամանակ ձերբակալված Լազարե Գրիգորիադիսի հորը՝ Բեքա Գրիգորիադիսին:

Ըստ առկա տեղեկությունների՝ իրավապահները Բեքա Գրիգորիադիսին թույլ չեն տվել վրան տեղադրել խորհրդարանի շենքի մոտ. նրան ձերբակալել են անհնազանդության պատճառով։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Բեքա Գրիգորիադիսը կալանավորված է «Վարչական իրավախախտումների» վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով, որը ենթադրում է անհնազանդություն ոստիկանության պահանջին։

Ի դեպ, մի քանի օր է՝ Բեքա Գրիգորիադիսն ու նրա կողմնակիցները ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել Լազարե Գրիգորիադիսին։

ՀԿ-ները դատապարտում են ոստիկանության կողմից ուժի կիրառումը