Թբիլիսիում էլեկտրական մեքենաների լիցքավորման անվճար կայաններ կտեղադրվեն

Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքի ողջ մասշտաբով էլեկտրական մեքենաների լիցքավորման անվճար կայաններ կստեղծի։ Դա կնշանակի էլեկտրոմոբիլները կարող են անվճար կայանել և անվճար լիցքավորել մեքենան։ Այս մասին բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, բանկերը պատրաստ են իրենց ավտոպարկը փոխարինել հիբրիդային մեքենաներով և էլեկտրոմոբիլներով:

Քաղաքապետը նշել է, որ մշակված «կանաչ քաղաքականություն» նախագծի շրջանակներում պատրաստվում են լուծել օդի աղտոտվածության խնդիրը՝ առաջնահերթություն տալով էկոլոգիապես մաքուր տրանսպորտին։

Բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել քաղաքի էկոլոգիական խնդիրներին և դրանց լուծման ճանապարհներին։