«Գազպրոմը» հետաքրքիր առաջարկ է արել, մենք կքննարկենք. Կալաձե

Մինսկում «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում «հետաքրքիր առաջարկ» է հնչել, որի հետ  կապված՝  կառավարությունը պետք է որոշում կայացնի: Այս մասին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Նախարարը չի հստակեցնում՝ կոնկրետ ինչ առաջարկի մասին է խոսքը, սակայն տեղեկացրել է, որ հիմանկանում  խոսվել է Հայաստան մատակարարվող բնական գազի դիմաց ստացվող  10 տոկոս գազի փոխարեն ֆինանսական փոխատուցման անցնելու մասին.  «Վրացական կողմին առաջարկվել է գազի փոխարեն անցնել ֆինանսական հատուցման, սակայն նախորդ հանդիպումներին մեր դիրքոշումներն այնքան տարբեր էին, որ երկխոսությունն անիմաստ էր, սակայն այսօրվա առաջարկը հետաքրքիր է, և մենք կքննարկենք այն: Ցավոք մենք պայմանագիր չունենք, ժամկետը լրացել է, և մենք առաջիկայում որոշում կկայացնենք»,- ասել է Կալաձեն:

Հիշեցնենք, որ «Գազպրոմ» ընկերության հետ պայմանագրի ժամկետը լրացավ դեկտեմբերի 31-ին։ Ըստ հին պայմանագրի՝ Վրաստանն  իր տարածքով  Հայաստան արտահանվող գազի դիմաց ստանում էր բնական գազի 10 տոկոսը:

Թողնել պատասխան