Խորհրդարանի խոսնակն անդաստիարակ է. Դոլիձե

«Սա առաջին դեպքը չէր, երբ մենք տեսանք, որ խորհրդարանի խոսնակն անդաստիարակ է և պաշտոնին չի համապատասխանում: Ցավոք, սա վրաց քաղաքականության «շարիկային» կերպարն է Բուլգակովի աշխատությունից, ով որոշակի զարգացումների պատճառով պաշտոն է զբաղեցնում և բոլորին վիրավորում է»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն:

«Վերոնշյալ կերպարը վիրավորում է պետական համակարգում աշխատող տասնյակ հազարավոր անձանց: Նրանք ձկների պես տեղավորված են ակվարիումում և ձայնի իրավունք չունեն: Սակայն, մեր հասարակությունը բազմիցս անհանդուրժողականություն է հայտնել նման պահվածքին: Վստահ եմ, վրաց հասարակությունը նման պահվածքին համապատասխան կարձագանքի»,- հավելել է Դոլիձեն:

Նշենք, որ «Ընտրական օրենսգրքի» և «Ինքնակառավարման մասին օրենսգրքի» վերաբերյալ նախագահի նշումների քննարկման ժամանակ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և Աննա Դոլձեի միջև վեճ է բռնկվել:

Թողնել պատասխան