Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով 3 անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով Թբիլիսիում 3 անձ է ձերբակալվել:

Ըստ տեղեկատվության, մեղադրյալները 16 տարեկան անչափահասին, ֆինանսական օգուտ ստանալու նպատակով, պարբերաբար շահագործել են և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ:

Գործին ներգրավված է եղել նաև տաքսու վարորդ:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ պրիմա 2 հոդվածով: