Կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում, առողջապահության համակարգը պատրաստ է արդյունավետորեն արձագանքել մարտահրավերին. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կառավարության նիստին նշել է, որ Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում, առողջապահության համակարգը պատրաստ է արդյունավետորեն արձագանքել մարտահրավերին:

«Այս վիրուսի դեմ միջոցառումներում նախարարությունն է կարգավորող մարմինը: Այդ պատճառով գերատեսչությաններին խնդրում եմ համապատասխան քայլերը համաձայնեցել նախարարության հետ: Մենք որոշում ենք կայացրել Չինաստանի հետ ուղիղ չվերթները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Սա կարևոր քայլ էր: Այն դեպքում, եթե կորոնավիրուս հայտնաբերվի, առողջապահական համակարգը պատրաստ է համապատասխան և  արդյունավետորեն արձագանքել մարտահրավերին»,- հայտարարել է Գախարիան: