Հարավային Օսիայում Ռուսաստանի նախագահ են ընտրում

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները արդեն սկսել են քվեարկել Ռուսաստանի նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Հարավային Օսիայի դեսպանատան խորհրդական Սերգեյ Մանկոն:

«Այսօր Հարավային Օսիայի հեռավոր գյուղերում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները ժամանակից շուտ սկսել են Ռուսաստանի նախագահական ընտրություններին իրենց մասնակցությունը: Ժողովուրդը գալիս է, քաղաքացիների բարձր ակտիվություն է նկատվում»,-հայտարարել է Մանկոն:

Նշենք, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները Ռուսաստանի նախագահական ընտրություններին վաղաժամկետ մասնակցելու հնարավորություն ունեն մարտի 5-ին, 6-ին, 12-ին և 13-ին:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: Հատկանշական է, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի բնակչության 90%-ը ռուսական անձնագիր ունի:

Թողնել պատասխան